Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը որոշել է կարիերան շարունակել Մյունխենի «Բավարիայում:
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի հաղորդմամբ՝ Անգլիայի հավաքականի հարձակվողն արդեն բանակցություններ է սկսել Բունդեսլիգայի գործող չեմպիոնի հետ:
Քեյնը լոնդոնյան ակումբի գույները պաշտպանում է 2011 թվականից և անցկացրած 393 խաղում խփել է 253 գոլ, կատարել 59 ասիստ:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 6 տուրից հետո «Տոտենհեմը» 3-րդ տեղում է:


