Logo

Կանանց Հայաստանի Մ17 ու Մ19 հավաքականները պարտվեցին խոշոր հաշվով

Հեղինակ
Վարդան Ղազարյան
16:01 / 05.10.2022Հայկական ֆուտբոլ
null

Ֆուտբոլի կանանց Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության B լիգայի որակավորման փուլի երկրորդ խմբի առաջին տուրում Հայաստանի Մ19 հավաքականը Ալբանիայի Ռոգոժինե քաղաքի «Էգնատիա» մարզադաշտում մրցեց ռումինացիների հետ ու պարտվեց 0-8 հաշվով:

Հաջորդ տուրում կանանց Հայաստանի Մ19 հավաքականը հոկտեմբերի 8-ին կմրցի լատվիացիների հետ։ Երկրորդ խմբում ընդգրկված է նաև Ալբանիայի Մ19 հավաքականը։

Կանանց Եվրոպայի Մ17 առաջնության B լիգայի առաջին խմբի որակավորման փուլի առաջին տուրում Հայաստանի թիմը Լյուքսեմբուրգում մրցեց Բելառուսի հետ ու պարտվեց 0-6 հաշվով։ Առաջին խմբում ընդգրկված են նաև Վրաստանի և Լյուքսեմբուրգի Մ17 թիմերը։

Կանանց Եվրոպայի առաջնության որակավորման փուլ, առաջին տուր

Ռումինիա Մ19 - Հայաստան Մ19` 8-0

Անիտա Հորվաթ, 6, 58, Անդա Ջիվան, 7, Ադինա Բորոդի, 35, Անտոնինա Բրատու, 45, Թեոդորա Պինզարիու, 55, Քրիստինա Բոտեյել, 70, Սիմոնա Սիգերտաու, 90+3

Կանանց Եվրոպայի առաջնության որակավորման փուլ, առաջին տուր

Բելառուս Մ17 - Հայաստան Մ17՝ 6։0 

Կովալյովա, 4, 84, Կարաբանկո, 18 (11մ), Կալինովսկայա, 61, Յացինովիչ, 81, Բելավուս, 84
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ