Logo

Կանանց Հայաստանի Մ18 հավաքականը պարտվեց նաև երկրորդ խաղում

19:46 / 24.07.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի կանանց Հայաստանի Մ18 հավաքականը Կոսովոյում ընթացող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի երկրորդ խաղում 50-64 հաշվով պարտվել է Ալբանիայի թիմին։

Արտյոմ Թավակալյանի գլխավորած թիմից ամենաարդյունավետը եղել է Սեդա Գաբրիելյանը։ Նա վաստակել է 24 միավոր, 8 անգամ տիրել է օղակից անդրադարձած գնդակին, գրանցել  7 խլում ու 2 ասիստ։

Հիշեցնենք, որ առաջին խաղում հայ բասկետբոլիստուհիները պարտվել էին Վրաստանին։ Հայաստանի հավաքականը խմբային փուլի վերջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 25-ին և կմրցի Ադրբեջանի դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 16:30-ին։

Եվրոպայի Մ18 առաջնություն, C դիվիզիոն, երկրորդ տուր

Հայաստան - Ալբանիա` 50-64 (18-20, 6-14, 18-16, 8-14)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ