Logo

Կանանց Հայաստանի Մ19 հավաքականը պարտվեց գերխոշոր հաշվով

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
15:58 / 08.10.2022Հայկական ֆուտբոլ
null

Ֆուտբոլի կանանց Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության B լիգայի որակավորման փուլի երկրորդ խմբի երկրորդ տուրում Հայաստանի Մ19 հավաքականը մրցեց լատվիացիների հետ ու պարտվեց գերխոշոր՝ 0-13 հաշվով:

Ալբանիայում ընթացող մրցաշարի 2 տուրից հետո Հայաստանի Մ19 հավաքականն առանց միավորի վերջին տեղում է:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի թիմը 0-8 հաշվով պարտվել էր Ռումիանիային:

Հաջորդ տուրում Հայաստանի Մ19 հավաքականը հոկտեմբերի 11-ին կխաղա Ալբանիայի դեմ:

Կանանց Եվրոպայի առաջնության որակավորման փուլ, երկրորդ տուր

Լատվիա Մ19 - Հայաստան Մ19` 13-0

Էվելինա Ուսպալևիչա, 14, Ալինա Անսոն, 15, 20 ,37, Սանտա Վուսկան, 42, 47,  Էմիյա Սաուլ, 45, 45+7, Վլադա Կոզլովա, 50, Մոնթա Սկուկա, 59, Ամելիա Լիպսան, 67, ՄԱդարա Էրիկա Պաիդեր, 90+1, 90+4

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ