Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 3-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Յանա Հարությունյան - «Լեռնային Արցախ»
Շողեր Սարդարյան - «Ուրարտու աղջիկներ»
Լիլիթ Բաբայան - «Փյունիկ աղջիկներ»
Պաշտպաններ
Մարիանա Վարդանյան - «Ուրարտու աղջիկներ»
Անի Ղուկասյան - «Փյունիկ աղջիկներ»
Մարինե Կարապետյան - «Փյունիկ աղջիկներ»
Հասմիկ Գրիգորյան - «Ուրարտու աղջիկներ»
Լիանա Ղազարյան
Կիսապաշտպաններ
Վերոնիկա Ասատրյան - «Արարատ Տալլին» (Էստոնիա)
Լարա Կազանչյան - «Քրեյթոն» (Կանադա)
Էմմի Սարգսյան - «Ուրարտու աղջիկներ»
Էլինա Մարտիրոսյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Աննա Դալլաքյան
Մարալ Արթին
Հարձակվողներ
Մանե Ներսիսյան - «Իգլս» (ԱՄՆ)
Կլաուդիա Չոլակյան - «Նորդերն Թայգերս» (Ավստրալիա)
Տաթև Խաչատրյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Միլենա Սայադյան - «Ուրարտու աղջիկներ»
Լուսինե Կոստանյան - «Ուրարտու աղջիկներ»
Օքսաննա Պիզլովա
Նոյեմբերի 29-ին Երևանում կկայանա ՈՒԵՖԱ կանանց Ազգերի լիգայի Հայաստան - Իսրայել հանդիպումը: Դեկտեմբերի 2-ին կրկին Երևանում կկայանա նույն թիմերի պատասխան խաղը: Հայաստանի հավաքականը դեկտեմբերի 3-ին կմեկնի Ղազախստան, որտեղ դեկտեմբերի 5-ին կմրցի Ղազախստանի հետ, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։