Logo

Կանանց Հայաստանի հավաքականը փոքր երկրների ԵԱ-ում գրավեց 6-րդ տեղը

19:43 / 30.06.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը Պրիշտինայում ավարտվող փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց 6-րդ տեղը։ Թադե Մաթևոսյանի գլխավորած թիմը մրցաշարի վերջին խաղում 39-53 հաշվով պարտվեց Կոսովոյի հավաքականին։

Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը եղել է Կայլա Քեշմեշյանը`  12 միավոր, 4 ռեբաունդ, 3 արդյունավետ փոխանցում։

Հայաստանի հավաքականը մրցաշարում անցկացրած 5 խաղում տարավ երկու հաղթանակ, կրեց երեք պարտություն։ Խմբային փուլում Անդորրայի նկատմամբ հաղթանակը (45-43) 14 տարվա դադարից հետո առաջինն էր բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի համար։

Փոքր երկրների Եվրոպայի առաջնություն, 5-6-րդ տեղերի հանդիպում

Կոսովո - Հայաստան` 53-39 (21-4, 13-18, 12-15, 7-2)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա