Logo

Կանանց Հայաստանի հավաքականը պարտվեց Վրաստանի թիմին

20:54 / 16.07.2023Ֆուտբոլ
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքական

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը Թբիլիսիում երկրորդ ընկերական խաղն անցկացրեց Վրաստանի թիմի հետ և պարտվեց 1-3 հաշվով:

Դաշտի տերերի կազմում գոլով աչքի ընկան 27-ամյա հարձակվող Թեոնա Բակրաձեն, վրացական «Սամեգրելոյի» կիսապաշտպաններ Նաթիա Դանելիան ու Թինաթին Ամբալիան: Հյուրերի միակ գոլը խփեց Երևանի «Ալաշկերտի» հարձակվող Օքսաննա Պիզլովան:

Հիշեցնենք, որ առաջին խաղում Արտակ Ադամյանի գլխավորած թիմը պարտվել էր 0-5 հաշվով:

Ընկերական հանդիպում

Վրաստան (կանայք) - Հայաստան (կանայք)՝ 3-1

Թեոնա Բակրաձե, 17, Նաթիա Դանելիա, 51, Թինաթին Ամբալիա, 57 - Օքսաննա Պիզլովա, 36

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա