Logo

Կանանց Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց

20:52 / 13.07.2023Ֆուտբոլ
Ֆուտբոլի կանանց հավաքական-2023

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը Թբիլիսիում ընկերական հանդիպում անցկացրեց Վրաստանի թիմի դեմ և պարտվեց 0-5 հաշվով:

Դաշտի տերերի կազմում աչքի ընկան 17-ամյա կիսապաշտպան Թինաթին Ամբալիան, վրացական «Սամեգրելոյի» կիսապաշտպան Նաթիա Դանելիան և պաշտպան Նինո Պասիկաշվիլին, վրացական «Գուրիայի» կիսապաշտպան Խաթիա Չկոնիան, թուրքական «Ամեդի» հարձակվող Թեոնա Բակրաձեն:

Հիշեցնենք, որ Արտակ Ադամյանի գլխավորած թիմը Վրաստանի հավաքականի հետ Թբիլիսիում կանցկացնի ևս մեկ ընկերական հանդիպում, որը կկայանա հուլիսի 16-ին:

Ընկերական հանդիպում

Վրաստան - Հայաստան՝ 5-0

Թինաթին Ամբալիա, 24, Նաթիա Դանելիա, 32, Խաթիա Չկոնիա, Թեոնա Բակրաձե, Նինո Պասիկաշվիլի, 81

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ