Կանանց Հայաստանի ազգային հավաքականը երեք տեղով բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում։
Արտակ Ադամյանի գլխավորած թիմն այժմ ունի 1051,59 միավոր և 143-րդ տեղում է։
Հայ ֆուտբոլիստուհիները նախորդ ամիս Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ խմբում հաղթել են Լիխտենշտայնի (6-1) և Ղազախստանի (2-0) հավաքականներին։ Հայաստանի հավաքականը երկրորդ տուրից հետո 6 միավորով խմբի առաջատարն է։
Կանանց դասակարգման աղյուսակը 2069,06 միավորով գլխավորում է ԱՄՆ-ի հավաքականը։ Լավագույն հնգյակում են նաև Իսպանիայի (2020,6), Գերմանիայի (2014,73), Անգլիայի (2008,98) և Ճապոնիայի (2001,9) ազգային թիմերը։