Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում սկսել է մարզական հավաքը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին.
Դարպասապահներ
Ալինա Պողոսյան - «Կռիլյա Սովետով» (Ռուսաստան),
Սոֆինե Կևորկյան - Լուիզիանայի պետական համալսարան (ԱՄՆ)։
Պաշտպաններ
Սվետլանա Ղարագյոզյան - «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան),
Լիանա Ղազարյան - «Ռոստով» (Ռուսաստան),
Միլանա Վարդանյան - «Կրասնոդար» (Ռուսաստան),
Սոֆիա Հարությունյան - «ԷլԷյ Բրեյքերս» (ԱՄՆ),
Հասմիկ Գրիգորյան - «Ուրարտու-աղջիկներ»,
Անյուտա Գալստյան -«Ուրարտու-աղջիկներ»,
Սավաննա Թեյլոր։
Կիսապաշտպաններ
Աննա Դալլաքյան - «Ռոստով» (Ռուսաստան),
Վերոնիկա Ասատրյան - «Արարատ Տալլին» (Էստոնիա),
Մարալ Արթին - «Մոտրիլ» (Իսպանիա),
Լարա Կազանջյան - «Լանս» (Ֆրանսիա),
Լիզա Կազանջյան – Սթոնհիլ քոլեջ (ԱՄՆ)։
Հարձակվողներ
Տաթև Խաչատրյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»,
Օքսաննա Պիզլովա - «Ռոստով» (Ռուսաստան),
Նարինե Դավթյան - «Համբուրգ» (Գերմանիա)։
Հավաքը կտևի մինչև ապրիլի 6-ը։
Կանանց Հայաստանի թիմն Ազգերի լիգայի C լիգայում ապրիլի 4-ին Երևանում կմրցի Լյուքսեմբուրգի, իսկ ապրիլի 8-ին Աստանայում՝ Ղազախստանի հավաքականի դեմ։
Հայաստանի հավաքականը երկու խաղից հետո 6 միավորով երրորդ խմբի առաջատարն է։ Լյուքսեմբուրգի թիմը 4 միավորով երկրորդն է, Ղազախստանի հավաքականը՝ 1 միավորով երրորդը, իսկ Լիխտենշտայնի թիմը երկու պարտություն է կրել: