Logo

Ազգերի լիգա. Կանանց Հայաստանի հավաքականը կրեց առաջին պարտությունը

16:58 / 04.04.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի նոր մրցաշրջանում կրեց առաջին պարտությունը: C լիգայի 3-րդ խմբում Արտակ Ադամյանի գլխավորած թիմը Երևանում 1-3 հաշվով պարտվեց Լյուքսեմբուրգի հավաքականին:

Հայաստանի թիմի կազմում միակ գոլը 29-րդ րոպեին Լարա Կազանչյանի փոխանցումից հետո խփեց Սվետլանա Կարագյոզյանը:

Լյուքսեմբուրգի հավաքականը միավորների քանակը հասցրեց 7-ի և բարձրացավ առաջին տեղ, Հայաստանի թիմը մնաց 6 միավորով:

Առաջին տուրում Արտակ Ադամյանի թիմը պատմության մեջ տարել էր ամենախոշոր տարբերությամբ հաղթանակը՝ 6-1 հաշվով առավելության հասնելով Լիխտենշտայնի դեմ մրցավեճում:

Երկրորդ տուրում էլ մեր թիմը 2 անպատասխան գնդակ էր ուղարկել Ղազախստանի հավաքականի դարպասը:

Ազգերի լիգա, C լիգա

Հայաստան - Լյուքսեմբուրգ՝ 1:3 

Սվետլանա Կարագյոզյան, 29 - Էմի Թոմփսոն, 4, 50, Շառլոթ Շմիթ, 17

Հաջորդ 3 հանդիպումները Հայաստանի հավաքականը կանցկացնի դրսում: Ապրիլի 8-ին մեր թիմը կհյուրընկալվի Ղազախստանի հավաքականին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ