Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականն ապրիլի 6-ին Երևանում ընկերական հանդիպում անցկացրեց Կիպրոսի թիմի հետ և պարտվեց 0-6 հաշվով:
«Ջունիոր սպորտ» մարզադաշտում կայացած խաղում Կիպրոսի հավաքականը վեց գոլերից հինգը խփեց առաջին խաղակեսում։ Պոկերի հեղինակ դարձավ Մարի Ֆրեդան։
VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը պատրաստել է հանդիպման ֆոտոռեպորտաժը:
Հիշեցնենք, որ այս հավաքականները Երևանում ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնեն ապրիլի 9-ին: