Logo

Օլիմպիադա. Կանանց Հայաստանի հավաքականի հերթական հաղթանակը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
19:26 / 07.08.2022• Շախմատ
null

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը Հնդկաստանի Չենայ քաղաքում շարունակվող 44-րդ Համաշխարհային օլիմպիադայի 9-րդ տուրում 3-1 հաշվով հաղթեց Ռումինիայի շախմատիստուհիներին:

Առաջին միավորը հայկական թիմին պարգևեց 2-րդ խաղատախտակի վրա խաղացած Աննա Սարգսյանը, որը սևերով հաղթեց Ալեսիա Չիոլակուին:

Որոշ ժամանակ անց ռումինուհիներին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Առաջին խաղատախտակի վրա Էլինա Դանիելյանը սպիտակներով պարտվեց Իրինա Բուլմագային:

Հայաստանի հավաքականի հաղթանակն ապահովեցին 3-րդ և 4-րդ խաղատախտակների վրա ելույթ ունեցած Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը, որոնք պարտության մատնեցին համապատասխանաբար Ելենա- Վումինիտա Կոսմային ու Միրունա-Դարիա Լեհացիին:

9 տուրից հետո հայ շախմատիստուհիները 14 միավորով 6-րդն են և մեկական միավոր են զիջում 1-4-րդ տեղերը բաժանող Լեհաստանին, Ղազախստանին, Հնդկաստանին ու Վրաստանին։

Հիշեցնենք, որ նախորդ 8 տուրերում կանանց Հայաստանի հավաքականը հաղթել էր Բոստվանայի (4-0), Նորվեգիայի (4-0), Իռլանդիայի (4-0), Ինդոնեզիայի (3-1), Անգլիայի (3,5-0,5) և Իսրայելի (2,5-1,5) հավաքականներին ու պարտվել էր էստոնուհիներին (1,5-2,5) և վրացուհիներին (0,5-3,5):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ