Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականն օգոստոսի 26-30-ը և սեպտեմբերի 3-7-ը մարզական հավաքներ կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Թիմն օգոստոսի 31-ին կմեկնի Կոսովո, որտեղ աշխարհի 2023 թվականի առաջնության որակավորման փուլում սեպտեմբերի 1-ին կմրցի այդ երկրի հավաքականի հետ:
Կանանց Հայաստանի հավաքականն ընտրական հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 6-ին Երևանում՝ մրցելով Բելգիայի թիմի հետ:
Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հրապարակել է թիմի հայտացուցակը.
Դարպասապահներ
Արմինե Հարությունյան՝ «Փյունիկ»
Յանա Հարությունյան՝ «Ուրարտու»
Պաշտպաններ
Սավաննա Թեյլոր՝ «Նեա Սալամիս» (Կիպրոս)
Կլաուդիա Չոլակյան՝ «Օլիմպիկ Սիդնեյ» (Ավստրալիա)
Մարիա Սախինովա՝ «Փյունիկ»
Անի Ղուկասյան՝ «Փյունիկ»
Անյուտա Գալստյան՝ «Փյունիկ»
Արմինե Խաչատրյան՝ «Նորավանք»
Լիանա Ղազարյան՝ «Հայասա»
Կիսապաշտպաններ
Մարալ Արթին՝ «Ռայո Վալյեկանո» (Իսպանիա)
Օլգա Օսիպյան՝ «Ժիլստրոյ-2» (Ուկրաինա)
Մարինե Կարապետյան՝ «Փյունիկ»
Վերոնիկա Ասատրյան՝ «Փյունիկ»
Կարինե Եղյան՝ «Հայասա»
Աննա Դալլաքյան՝ «Հայասա»
Հարձակվողներ
Օքսաննա Պիզլովա՝ «Փյունիկ»
Նայիրի Տէր-Մկրտչեան՝ «Փյունիկ»
Լուսինե Կոստանյան՝ «Ուրարտու»
Նենսի Ավեսյան՝ առանց ակումբի