Ֆուտբոլի կանանց Գերմանիայի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մարիա Գրոսը հայտարարել է քաղցկեղի պատճառով կարիերան ժամանակավորապես դադարեցնելու մասին։ 23-ամյա Գրոսի մոտ հայտնաբերվել է չարորակ գոյացություն:
«Վստահ եմ` այն աջակցությամբ, որ հիմա ստանում եմ բոլորիցդ, կդիմանամ ու լիովին առողջ կվերադառնամ։ Ես Մյունխենի լավագույն բժիշկների ձեռքում եմ և կարող եմ հույս դնել իմ թիմի և ակումբի աջակցության վրա»,- ասել է Գրոսն ակումբի հրապարակած տեսաուղերձում:
«Բավարիան» որոշել է աջակցել նրան՝ երկարաձգելով պայմանագրի ժամկետը մինչև 2026 թվականը: