Logo

Կանանց աշխարհի առաջնության մրցանակային հիմնադրամը կարող է հասնել 98 միլիոն եվրոյի 

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:08 / 20.07.2022• Այլ մրցաշարեր
null

2023 թվականի ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնության մրցանակային հիմնադրամը կարող է կրկնապատկվել քառամյա ստուգատեսի համեմատ՝ հասնելով 98 միլիոն եվրոյի:

«Մենք քննարկում ենք 2019-ի համեմատ մրցանակային հիմնադրամն ավելացնելու և 98 միլիոն եվրոյի հասցնելու հնարավորությունը։ Այո, դեռևս հեռու ենք տղամարդկանց աշխարհի առաջնության մրցանակային գումարից, բայց պետք է նաև նկատի ունենանք, որ տղամարդկանց համաշխարհային ստուգատեսը գրեթե 100 տարվա պատմություն ունի՝ անցկացվում է 1930 թվականից։ Իսկ կանանց աշխարհի առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 1991 թվականին։

Աշխարհում շուրջ չորս միլիարդ մարդ դիտում կամ խաղում է ֆուտբոլ։ Նրանց կեսը կանայք են։ Այսպիսով՝ երկու միլիարդ մարդ: Կանայք նաև կենցաղային մակարդակով որոշում են, թե ինչ նպատակով ծախսեն իրենց որդիների և դուստրերի համար նախատեսված գումարը, ուստի նրանք մեծ գնողունակություն ունեն։ Եթե ներդրող լինեի, ապա այսօր ներդրում կկատարեի կանանց ֆուտբոլում, քանի որ այն ապագա ունի»,- ABC-ին ասել է ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ֆաթմա Սամուրը։

Վերջին տարիներին կանանց աշխարհի առաջնության մրցանակային հիմնադրամն անշեղորեն աճել է՝ 2015 թվականի 14,7 մլն եվրոյից 2019-ին հասնելով 29,4 միլիոնի։

2019 թվականի մրցաշարից հետո ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոստացել էր առնվազն կրկնապատկել 2023 թվականի առաջնության մրցանակային գումարը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ