Շվեյցարիայի Լենցերհայդե քաղաքում ավարտին մոտեցող բիաթլոնի աշխարհի առաջնությունում կանանց Ֆրանսիայի թիմը ոսկե մեդալ է նվաճել փոխանցումավազքում։
4x6 կիլոմետր մրցատարածությունը Լու Ժանմոնո, Օսեան Միշլոն, Ժյուսթին Բրեզազ, Յուլյա Սիմոն քառյակը հաղթահարել է 1 ժամ 7 րոպե 26 վայրկյանում։ Ֆրանսուհիները ոչ մի տուգանային շրջան չեն անցել և 8 կրակահերթում օգտագործել են միայն 4 լրացուցիչ փամփուշտ։
Արծաթե մեդալը նվաճել է Նորվեգիայի Կարոլին Կնոտեն, Ինգրիդ Լանմարկ Տանրևոլդտ, Ռագնիլդ Ֆեմստեյնևիկ, Մարին Կիրկեյդե քառյակը, որն առաջատարից հետ է մնացել 1 րոպե 4 վայրկյանով։
Բրոնզե մեդալակիր են դարձել շվեդուհիները (Աննա Մագնուսոն, Էլա Հալվարսոն, Հանա Էբերգ, Էլվիրա Էբերգ, +1:44,5)։
Ֆրանսիան 6 ոսկե մեդալով ընդհանուր հաշվարկի առաջատարն է: Ֆրանսիացիներին հաջորդում են Նովեգիան (2) ու Գերմանիան (1)։