Logo

Կանանց Բելգիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն

10:21 / 26.06.2023Բասկետբոլ
null

Բասկետբոլի կանանց Բելգիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն:

Բելգիացիները եզրափակիչում 64-58 հաշվով հաղթել են Իսպանիայի հավաքականին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել բելգիացիների առաջատար Էմմա Մեսեմանը, որը վաստակել է 24 միավոր: 30-ամյա բասկետբոլիստը նաև գրանցել է 8 ռեբաունդ և կատարել մեկ ասիստ:

Բելգիայի հավաքականը Սլովենիայում և Իսրայելում կայացած Եվրոպայի առաջնությունն ավարտել է առանց պարտության: Բելգիացիները Եվրոպայի առաջնություններում նախկինում երկու անգամ դարձել էին բրոնզե մեդալակիր:

Կանանց Եվրոպայի առաջնություն, եզրափակիչ

Իսպանիա - Բելգիա՝ 58-64 (17-13, 15-12, 16-18, 10-21)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ