Ֆուտբոլի կանանց Անգլիայի և Բրազիլիայի հավաքականները վիճարկել են Ֆինալիսիմայի պատմության առաջին գավաթը:
Եվրոպայի չեմպիոններն Ամերիկայի գավաթակրին հաղթել են հետխաղյա 11-մետրանոցներով (1-1, 11մ՝ 4-2): Անգլիայի հավաքականի կազմում 22-րդ րոպեին հաշիվը բացել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Էլա Թունեն, իսկ բրազիլացիների պատասխան գոլը խաղի ավելացված ժամանակի երկրորդ րոպեին խփել է իտալական «Ռոմայի» հարձակվող Անդրեսա Ալվեսը:
Ֆինալիսիմա
Անգլիա - Բրազիլիա՝ 1-1 (11-մետրանոցներով՝ 4-2)
Էլա Թունե, 22 - Անդրեսա Ալվես, 90+2