Սերբիայի Նիշ քաղաքում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն ավարտել են մրցելույթը։
Վազգեն Բադալյանի գլխավորությամբ հանդես եկած հավաքականից միակ հաղթանակը տարել է Էլիդա Քոչարյանը (60կգ). 1/16 եզրափակիչում մինչև 23 տարեկանների Եվրոպայի կրկնակի չեմպիոնը 5-0 հաշվով պարտության է մատնել ռումինացի Կլաուդիա Նեչիտային: Քոչարյանը հաջորդ մենամարտում պարտվել է։
Մեկնարկային գոտեմարտերում պարտվել են Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սոնա Հարությունյանը (63 կգ), Անուշ Գրիգորյանը (50 կգ) և Եկատերինա Սիչևան (54 կգ)։