Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում ավարտին մոտեցող ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը կվիճարկեն Անգլիայի ու Իսպանիայի հավաքականները։
Երկրորդ կիսաեզրափակիչում բրիտանական թիմը 3-1 հաշվով հաղթեց Ավստրալիայի հավաքականին։
Ավելի վաղ իսպանուհիները 2-1 հաշվով ուժեղ էին գտնվել Շվեդիայի հավաքականից։
Եզրափակիչը կկայանա օգոստոսի 20-ին։
Հիշեցնենք, որ այս տարի կանանց աշխարհի չեմպիոնի տիտղոսը չէր կարողացել պաշպանել ԱՄՆ-ի հավաքականը, որը 1/8 եզրափակիչում 0-1 հաշվով պարտվել էր Շվեդիային։
Կանանց ԱԱ, կիսաեզրափակիչ
Ավստրալիա - Անգլիա՝ 1-3 (տեսանյութ)
Սամանտա Քեր, 63 – Էլա Տուն, 36, Լաուրեն Հեմփ, 71, Ալիսա Ռուսո, 86


