Սերբիայի Նիշ քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը։
Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ է դուրս եկել մինչև 23 տարեկանների Եվրոպայի կրկնակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը (60 կգ), որը 1/16 եզրափակիչում 5-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել ռումինացի Կլաուդիա Նեչիտայի դեմ մենամարտում։ Նա երկրորդ ռաունդում հուժկու հարվածով նոքդաունի է ենթարկել մրցակցին։
Մարտի 10-ին պայքարի մեջ կմտնի Եկատերինա Սիչևան՝ մրցելով ադրբեջանցի մրցակցի հետ։