Logo

Կանանց Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:25 / 14.07.2022• Բասկետբոլ
null

Կանանց Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը սկսեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում:

Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 61-43 հաշվով հաղթեց Մոլդովայի հավաքականին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր՝ վաստակած 25 միավորով: Նա նաև 9 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 1 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 14-ին` մրցելով Կիպրոսի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ