Logo

Կանադայում կանցկացվի 263 ժամ տևողությամբ հոկեյի հանդիպում

17:29 / 24.01.2024Հոկեյ
null

Կանադայում կանցկացվի 263 ժամ տևողությամբ հոկեյի հանդիպում՝ ի աջակցություն Ալբերտայի մանկական հիվանդանոցի հիմնադրամի։ Այդ մասին հայտնում է Strathmorenow-ը։

Աշխարհի ամենաերկար հոկեյի հանդիպումը տեղի կունենա ապրիլի 5-16-ը։ Հանդիպմանը մասնակցելու են 40 հոկեյիստներ, ովքեր նպատակ են ունենալու գումար հավաքագրել` քաղցկեղով հիվանդ երեխաների համար։

Բացի այդ, մասնակիցները ցանկանում նաև ընդգրկվել Գինեսի ռեկորդների գրքում։

«Խաղը լինելու է Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոններով, և եթե որևէ մեկը վնասվածք ստանա, չենք կարող նրան փոխարինել։ Նախկինում ունեցել ենք այնպիսի խաղացողներ, ովքեր նման հանդիպումներից հետո ստիպված են եղել ծնկի կամ ազդրի վիրահատություն կատարել։ Հոկեյիստները հուսով են, որ կկարողանան մեծ քանակի գումար հավաքել` երեխաների կյանքը փրկելու համար»,- նշել է հանդիպման կազմակերպիչ Ալեքս Հարաթը։

Հիշեցնենք, որ նման բարեգործական հանդիպում կայացել է նաև 2022 թվականին, ամբողջ հասույթն ուղղվել էր մանկական քաղցկեղի հետազոտման ծրագրին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ