Կանադացի եռամարտիկ Թայլեր Միսլավչուկը հայտնել է, որ Փարիզի 33-րդ Օլիմպիական խաղերի մրցման ավարտից հետո 10 անգամ փսխել է:
«Ես պայքարեցի մինչև վերջ և չեմ ափսոսում դրա համար: Մրցման ավարտից հետո 10 անգամ փսխեցի»,- Միսլավչուկի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։
Միսլավչուկը եռամարտի մրցմանը գրավել էր 16-րդ տեղը։ Մեծ Բրիտանիան ներկայացնող Ալեքս Յին դարձել էր օլիմպիական չեմպիոն, նորզելանդացի Հայդեն Ուայլդը գրավել էր երկրորդ տեղը, իսկ ֆրանսիացի Լեո Բերգերը եզրափակել էր լավագույն եռյակը։
Եռամարտի մրցման մասնակիցները 1,5 կմ լողացել են Սեն գետում, 40 կմ տարածություն անցել են հեծանիվով, 10 կմ էլ վազել են: Ի սկզբանե եռամարտիկները պետք է մրցեին հուլիսի 30-ին, սակայն Սեն գետի ջրի վատ որակի պատճառով մրցումը կայացել էր մեկ օր անց:


