Logo

Կամո Հովհաննիսյանը միացել է «Արարատ-Արմենիային»

14:05 / 20.01.2024Ֆուտբոլ
null

Ղազախական «Աստանայից» հեռանացած Կամո Հովհաննիսյանը մարզվում է «Արարատ-Արմենիայի» կազմում։

«Ֆասթ Մեդիայի» մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը հայտնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանը, մեծ հավանականությամբ, պայմանագիր կկնքի երևանյան ակումբի հետ։

Հիշեցնենք, որ Կամո Հովհաննիսյանը 2022 թվականից էր խաղում «Աստանայում», որի հետ պայմանագրի ժամկետը լրացել է դեկտեմբերին։ Կարիերայի ընթացքում 31-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում», «Ալաշկերտում», բելառուսական «Տորպեդոյում» (Ժոդինո), ղազախական «Ժետիսուում» ու «Կայրաթում»։ Transfermarkt-ը 800 հազար եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։

Ֆոտո՝ ՀՖՖ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա