
տուր
01 Հունվար 1970 - 18:43
- - 

Ղազախստանի առաջնության 17-րդ տուրում «Կայրաթը» 3:1 հաշվով առավելության հասավ «Օրդաբասի» նկատմամբ՝ «Աստանայից» միավորների տարբերությունը հասցնելով 17-ի ու ժամանակից շուտ հռչակվելով չեմպիոն։
«Կայրաթին» վերջին 16 տարվա ընթացքում առաջին անգամ է հաջողվում նվաճել գլխավոր տիտղոսը ու պատմության մեջ երրորդ անգամ։
Վերջին տարիներին երկրի ուժեղագույն առաջնությունում հաղթում էր «Աստանան»։
Ղազախական ակումբի հետ չեմպիոն է դարձել Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը։
28-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով մեկական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։

