Logo

Կամո Հովհաննիսյանը կարիերայի 550-րդ խաղն է անցկացրել

23:47 / 19.09.2024Ֆուտբոլ
null

Գյումրիի «Շիրակի» դեմ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի տնային խաղն «Արարատ-Արմենիայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանի համար 550-րդն էր մարզական կարիերայում (4-0):

31-ամյա Հովհաննիսյանը 550 խաղի սահմանագիծը հատած 7-րդ հայ ֆուտբոլիստն է, հայտնում է Fastex Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը:

Խաղերից 243-ը Հովհաննիսյանն անցկացրել է հայկական ակումբներում, 213-ը՝ արտերկրի թիմերում: Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով պաշտպանը խաղադաշտ է դուրս եկել 84 անգամ, 10 խաղի էլ մասնակցել է երիտասարդական հավաքականի կազմում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ