Logo

Կամո Հովհաննիսյանը հրաժեշտ է տվել «Աստանային»

16:44 / 18.01.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը հայտարարել է ղազախական «Աստանայից» հեռանալու մասին։

«Շնորհակալություն «Աստանային» 2 տարիների համար։ Երջանիկ ու հպարտ եմ, որ ներկայացնում էի այս ակումբը։ Շնորհակալություն յուրաքանչյուր թիմակցիս, մարզչական շտաբին ու բժշկանան անձնակազմին։ Շնորհակալություն չեմպիոնության ու եվրագավաթների համար։ Մաղթում եմ հաջողություն ու հաղթանակներ։ Կհանդիպենք կանաչ դաշտերում»,- սոցցանցերում գրել է 31-ամյա ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ Կամո Հովհաննիսյանը 2022 թվականից էր խաղում «Աստանայում», որի հետ պայմանագրի ժամկետը լրացել է դեկտեմբերին։ Կարիերայի ընթացքում պաշտպանը հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում», «Ալաշկերտում», բելառուսական «Տորպեդոյում» (Ժոդինո), ղազախական «Ժետիսուում» ու «Կայրաթում»։ Transfermarkt-ը 800 հազար եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։

Այս ձմռանը «Աստանայից» հեռացել էր նաև Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա