Logo

Կամո Հովհաննիսյանն ու Ստյոպա Մկրտչյանը՝ Խորվաթիայի դեմ խաղի մասին

13:24 / 12.09.2023• Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպաններ Կամո Հովհաննիսյանն ու Ստյոպա Մկրտչյանը Ֆասթ Սպորտի եթերում մեկնաբանել են Եվրո-2024-ի որակավորման փուլի 6-րդ տուրում 2022թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականից կրած տնային պարտությունը 0-1 հաշվով:

Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղի միակ գոլը 13-րդ րոպեին խփել էր գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Անդրեյ Կրամարիչը՝ աչքի ընկնելով անկյունայինի խաղարկման արդյունքում։

4 խաղ անցկացրած Խորվաթիայի հավաքականը երևանյան հաղթանակից հետո վաստակեց 10 միավոր և գլխավորեց D խմբի մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի նաև Թուրքիայի հավաքականը, որն անցկացրել է 5 հանդիպում և երկրորդն է։ Հայաստանի հավաքականը 5 խաղից հետո 7 միավորով երրորդ տեղում է։ Ուելսը (5 խաղ) ևս վաստակել է 7 միավոր և չորրորդն է, իսկ խմբի հետնապահ Լատվիան պարտվել է բոլոր խաղերում։

Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 12-ին՝ հյուրընկալվելով Լատվիայի հավաքականին։

Ալեքսանդր Պետրակով․ «Հպարտանում եմ, որ մարզում եմ այս տղաներին»

Զլատկո Դալիչ․ «Հայաստանի հավաքականի դարպասապահը խաղի լավագույն ֆուտբոլիստն էր»

Հայաստան - Խորվաթիա խաղը՝ VNews-ի ֆոտոշարքում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ