Logo

Կամո Հովհաննիսյանը՝ Ղազախստանի սուպերգավաթակիր (տեսանյութ)

17:59 / 25.02.2023Վիդեո
null

Ղազախստանի Սուպերգավաթի խաղում մրցել են երկրի գործող չեմպիոն «Աստանան», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը, իսկ գլխավոր մարզիչն է Գրիգորի Բաբայանը, և գործող գավաթակիր «Օրդաբասին»:

«Աստանան» հաղթել է 2-1 հաշվով ու ռեկորդային՝ 6-րդ անգամ նվաճել Ղազախստանի սուպերգավաթը: Կամո Հովհաննիսյանը խաղն սկսել է մեկնարկային կազմում ու անցկացրել ամբողջական հանդիպում:

Հիշեցնենք, որ 30-ամյա ֆուտբոլիստը Ղազախստանի չեմպիոնի գույները պաշտպանում է 2022 թվականի հունվարից և անցկացրած 27 խաղում կատարել է 8 գոլային փոխանցում:

Ղազախստանի Սուպերգավաթ

«Աստանա» - «Օրդաբասի»՝ 2-1

Ալեքսա Ամանովիչ, 8, Դեմբո Դարդո, 38 (11մ) - էրկեբուլան Տունգիշբաև, 9

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ