Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում ղազախական «Աստանան» հյուրընկալվել էր Կոսովոն ներկայացնող «Բալկանիին»։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպաններ Վարազդատ Հարոյանն ու Կամո Հովհաննիսյանը «Աստանայի» մեկնարկային կազմում էին։ Հանդիպման 7-րդ րոպեին հյուրերը հենց Կամոյի օգնությամբ առաջ անցան հաշվի մեջ։ «Աստանան» հաղթեց 2-1։
Հովհաննիսյանն ամբողջական խաղ անցկացրեց, իսկ Հարոյանը փոխարինվեց 90-րդ րոպեին։
«Աստանան» առաջին հաղթանակը տարավ Կոնֆերենցիաների լիգայում։ Ղազախական թիմը «Բալկանիի» ու «Դինամո Զագրեբի» հետ նույնքան միավոր ունի։ Խմբի առաջատարը Պլզենի «Վիկտորիան» է։
Կոնֆերենցիաների լիգա, 3-րդ տուր
«Բալկանի» - «Աստանա»` 1-2
Էդվին Կուց, 8, Կամո Հովհաննիսյան, 7, Աբզալ Բեյսեբեկով, 23