Logo

Կամո Հովհաննիսյան. «Ցանկանում էի մնալ «Աստանայում», բայց մեր կարծիքները չհամընկան»

12:12 / 19.01.2024Ֆուտբոլ
Կամո Հովհաննիսյան-2024

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը խոսել է ղազախական «Աստանայից» հեռանալու պատճառների մասին:

«Ցանկանում էի մնալ «Աստանայում», բանակցություններ էինք վարում։ Բայց մեր կարծիքները չհամընկան, և ես որոշեցի չմնալ։ Խոսակցություններ կան, որ կարող եմ Ղազախստանում մնալ, բայց դեռ կոնկրետ ոչինչ ասել չեմ կարող։ Կցանկանայի մնալ այս առաջնությունում, 6 տարի Ղազախստանում եմ։ Ընտանիքիս համար հեշտ էր ընտելանալ։ Ցանկություն ունեմ մնալու, բայց ամեն ինչ չէ, որ ինձնից է կախված: Ինձ համար հեշտ է ընտրություն կատարել Աստանայի և Ալմաթիի միջև: Իհարկե՛, Ալմաթի։ Քաղաքը շատ գեղեցիկ է և հարմարավետ։ Մոտակայքում սարեր կան։ Կա այն ամենը, ինչ անհրաժեշտ է հարմարավետ և խաղաղ ապրելու համար»,- Sports.kz-ի հետ զրույցում ասել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Կամո Հովհաննիսյանը 2022 թվականից էր խաղում «Աստանայում», որի հետ պայմանագրի ժամկետը լրացել է դեկտեմբերին։ Կարիերայի ընթացքում պաշտպանը հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում», «Ալաշկերտում», բելառուսական «Տորպեդոյում» (Ժոդինո), ղազախական «Ժետիսուում» ու «Կայրաթում»։ Transfermarkt-ը 800 հազար եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա