«Աստանայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը ճանաչվել է «Կիզիլժարի» դեմ Ղազախստանի առաջնության 13-րդ տուրի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հայաստանի ազգային հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստի Instat Index-ը կազմել է 250 միավոր։ Պաշտպանվելիս Հովհաննիսյանն 8 մենապայքարներից հաղթել է 6-ում, իսկ հարձակվելիս՝ 6-ից 4-ում։ Նա նաև 5 անգամ կասեցրել է մրցակցի փոխանցումը։
Ղազախստանի ընթացիկ առաջնությունում Կամո Հովհաննիսյանը մասնակցել է 16 խաղի և դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ։ 16-րդ տուրից հետո «Աստանան» 30 միավորով երկրորդ տեղում է և 2 միավոր է հետ առաջատար «Ակտոբեից»։


