Հայաստանի ազգային հավաքականի և «Աստանայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանն ընդգրկվել է Ղազախստանի առաջնության 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։
«Հովհաննիսյանի օգնությամբ «Աստանան» հաղթեց «Կիզիլ Ժարին» (1-0): Կամոն 75 տոկոս մենապայքարներում հաղթող է դուրս եկել, ինչպես նաև 5 անգամ խլել գնդակը»,- գրում է Ղազախստանի առաջնության պաշտոնական կայքը։
Կամո Հովհաննիսյանը 2022 թվականի հունվարին է ազատ գործակալի կարգավիճակում «Կայրաթից» միացել «Աստանային»։
2021/22 մրցաշրջանի բոլոր մրցաշարերում Հովհաննիսյանը մասնակցել է 27 խաղի, խփել 1 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը 1 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։