Logo

Կամերունի հավաքականում 3 խաղ անցկացրած հարձակվողը՝ «Արարատում»

17:20 / 12.09.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել կամերունցի հարձակվող Բերտրան Ժունիոր Մանիի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

26-ամյա ֆուտբոլիստը 2022/23 մրցաշրջանն անցկացրել Հարավային Աֆրիկայի ուժեղագույն դիվիզիոնի «Քեյփ Թաուն Սիթիում»: Դրանից առաջ Մանին խաղացել է կամերունյան «Կոլոմբո Սպորտ» և «Ֆորտունա դե Մֆոու» ակումբներում: 2021/22 մրցաշրջանում նա 20 գոլով ճանաչվել է Կամերունի առաջնության լավագույն ռմբարկու:

Մանին նաև երեք հանդիպում է անցկացրել Կամերունի ազգային հավաքականի կազմում: Հարձակվողն  «Արարատում» կխաղա 17 համարի մարզաշապիկով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա