Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան հնարավոր է բաց թողնի 2-3 շաբաթ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
22-ամյա ֆուտբոլիստը «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խաղում (0-2) ձգել էր մկանը և փոխարինվել էր 56-րդ րոպեին:
Հիշեցնենք, որ Էդուարդո Կամավինգան ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 9 հանդիպում և դարձել է 1 ասիստի հեղինակ: