Logo

Կամարու Ուսման. «Ցանկանում եմ, որ Ուսիկը մրցի Նգանուի հետ»

13:12 / 21.05.2024Բռնցքամարտ
null

UFC-ի նախկին չեմպիոն Կամարու Ուսմանը խոսել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկի ապագայի մասին:

«Գիտեմ, որ խելագարություն է, բայց ցանկանում եմ, որպեսզի Ուսիկը մենամարտի Ֆրենսիս Նգանուի հետ: Այո՛, Ալեքսանդրը դաս տվեց բոլորին, բայց Նգանուն լավագույն պանչերն է երկրագնդում: Կուզենայի տեսնել, թե ինչպես է նորընծա չեմպիոնը հաղթահարելու նման արգելքը»,- 37-ամյա նիգերիացու խոսքը մեջբերում է Pound4Pound-ը:

Հիշեցնենք, որ WBA,WBO, IBO, IBF գոտիների տիրակալը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացրած մենամարտում հաղթել էրբրիտանացի Թայսոն  Ֆյուրիին՝ նրանից վերցնելով նաև WBC չեմպիոնական գոտին:

12-ռաունդանոց մենամարտի ավարտից հետո մրցավարները ոչ միաձայն հաղթանակը շնորհել էին 37-ամյա ուկրաինացուն՝ 115-112, 114-113, 113-114: Ուսիկն 9-րդ ռաունդում նոկդաունի էր ենթարկել Ֆյուրիին:

Անպարտելի Ուսիկի համար այդ հաղթանակը 22-րդն էր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա