Լոնդոնի «Չելսիի» սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալում», հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
31-ամյա ֆուտբոլիստն արաբական ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր և կստանա տարեկան 30 միլիոն եվրո աշխատավարձ:
Կուլիբալին «Չելսիում» խաղում էր 2022 թվականի հուլիսից: Ավարտված մրցաշրջանում պաշտպանը լոնդոնյան ակումբի կազմում անցկացրած 32 խաղում դարձել էր 2 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին «Ալ Հիլյալը» հայտարարել էր անգլիական «Վուլվերհեմփթոնի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռուբեն Նևեշի տեղափոխության մասին:
Kalidou Koulibaly has completed a move to @Alhilal_FC. ✍️
— Chelsea FC (@ChelseaFC) June 25, 2023

