Logo

Կախա Կալաձե. «Տհաճ միջադեպը չի ազդելու մեր հայ ընկերների հետ հարաբերությունների վրա»

19:15 / 24.03.2025Ֆուտբոլ
null

Թբիլիսիի քաղաքապետ, նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեն անդրադարձել է Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան - Հայաստան պատասխան խաղից (6-1) հետո «Դինամո Արենայում» տեղի ունեցած տհաճ միջադեպին, հաղորդում է sputnik-georgia.ru-ն: Վրացի երկրպագուները գարեջրի տարաներ և այլ իրեր էին նետել Հայաստանի հավաքականի երկրպագուների ուղղությամբ:

«Իհարկե, այն, ինչ տեղի ունեցավ, տհաճ էր, բայց սա ֆուտբոլ է, երկրպագուները դիմակայում են միմյանց։ 

Դա չի նշանակում, որ մենք լարված հարաբերություններ ունենք մեր հայ ընկերների հետ։ Իհարկե, դա չի ազդում և չի կարող ազդել մեր հայ ընկերների, քույրերի ու եղբայրների հետ հարաբերությունների վրա»,- ասել է Կալաձեն:

Կոբիաշվիլի. «Հյուրերի հանդեպ նման պահվածքը միանգամայն անընդունելի է»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ