Բրազիլիայի հավաքականի, իտալական «Միլանի» ու Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Կակայի նախկին կին Կարոլինա Սելիկոն պատմել է, որ 2015 թվականին որոշել է բաժանվել ֆուտբոլիստից, քանի որ նա «չափազանց իդեալական» էր։
«Կական երբեք չի դավաճանել ինձ։ Նա լավ էր վերաբերվում ինձ, պարգևել էր հրաշալի ընտանիք, սակայն ես երջանիկ չէի, ինչ-որ բան պակասում էր։ Խնդիրն այն էր, որ նա չափազանց իդեալական էր ինձ համար»,- նշել է Կարոլինա Սելիկոն Football Talk-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ Կական ու Սելիկոն բաժանվել էին 9 տարվա ամուսնական կյանքից հետո։ Նրանք ունեն մեկ որդի ու մեկ դուստր։
Բրազիլացի ֆուտբոլիստը կարիերան ավարտել էր 2017 թվականին, նրա վերջին ակումբն ամերիկյան «Օռլանդո Սիթին» էր։ 2002-ին Կական Բրազիլիայի հավաքականի կազմում դարձել էր աշխարհի չեմպիոն։


