Logo

Կական նշել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտին

16:14 / 06.07.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի», իտալական «Միլանի» և Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Կական նշել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտին.

«Վինիսիուսը նախորդ մրցաշրջանի գլխավոր հերոսն էր և օգնեց «Ռեալին» հաղթել Չեմպիոնների լիգան։ Նա դարձել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտը։ Մենք, իհարկե, երկրպագում ենք, որ նա ստանա մրցանակը։ Հուսով եմ` Եվրոպայի առաջնության ժամանակ ոչ ոք նրանից չի խլի այն։

Ես շատ երջանիկ կլինեմ, եթե որևէ բրազիլացի ճանաչվի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ և ստանա «Ոսկե գնդակը»»,- Կակայի խոսքը մեջբերում է Globo-ն։

Վինիսիուսը 2023/24 մրցաշրջանում «Ռեալի» կազմում 39 խաղում խփել է 24 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։ Նա «Արքայական ակումբի» հետ հաղթել է Չեմպիոնների լիգան, դարձել Իսպանիայի չեմպիոն և երկրի Սուպերգավաթակիր։

2007 թ. «Ոսկե գնդակի» դանփեկիր Կական իսպանական գրանդում հանդես է եկել 2009-2013 թթ. և 120 խաղում դարձել 29 գոլի ու 39 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա