Իտալական «Միլանի» և Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռիկարդո Կական կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի հաղթողի վերաբերյալ:
- Ո՞ր թիմը կնվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը:
- «Մանչեսթեր Սիթին»:
- Ո՞վ առաջինը գոլ կխփի եզրափակիչում:
- Էրլինգ Հոլանդը:
- Ինչպիսի՞ն կլինի վերջնական հաշիվը:
- 2-1,- «Ոսկե գնդակի» դափնեկրի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Ստամբուլում կայանալիք «Մանչեսթեր Սիթի» - «Ինտեր» Չեմպիոնների լիգայի եզրափակիչի հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին և կցուցադրվի «Ֆաստ Սպորտ» հեռուստաալիքի ուղիղ եթերում: «Ֆաստ Մեդիայի» մեկնաբանները ստադիոնից կմեկնաբանեն խաղը: Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ և միլանյան գրանդի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, որը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: