Logo

Կակա. «Կվարացխելիայի խաղը հաճելի անակնկալ է»

18:26 / 09.11.2022ՍՊՈՐՏ
null

Իտալական «Միլանի» նախկին կիսապաշտպան Կական գնահատել է իտալական «Նապոլիի» վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիայի ելույթները:

«Կվարացխելիան շատ լավ ֆուտբոլիստ է: Նրա խաղը հաճելի անակնկալ է: Ցավալի է, որ նա ու Հոլանդը բաց կթողնեն աշխարհի առաջնությունը:

Մեծ երևակայությամբ օժտված ֆուտբոլիստները միշտ զարմացնում են: Նման ֆուտբոլիստները կայացնում են որոշումներ, որոնք մյուսն ի վիճակի չեն»,- բրազիլացու խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը:

21-ամյա Կվարացխելիան այս տարվա ամռանը Բաթումիի «Դինամոյից» է տեղափոխվել «Նապոլի»: Նեապոլյան ակումբի կազմում նա մասնակցել է Ա Սերիայի 17 խաղի, խփել 8 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ