Logo

Կաֆուն պարտքերի պատճառով վաճառում է իր առանձնատունը

21:57 / 24.03.2024Ֆուտբոլ
null

Իտալական «Միլանի», «Ռոմայի» ու Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Կաֆուն պարտքերի պատճառով ստիպված է վաճառել Սան Պաուլուի իր առանձնատունը, գրում է La Gazzetta dello Sport-ը։

Անվանի ֆուտբոլիստը բանկերից մեկին պարտք է 3,3 միլիոն եվրո։ Պարտքը մարելու համար Կաֆուն ստիպված է եղել վաճառքի հանել իր վիլան, որը գնահատվել է 7,4 միլիոն եվրո։ Եթե այն չվաճառվի շուկայական գնով, ապա դրա արժեքը երկու անգամ կնվազի։

Բրազիլացին փաստաբանների միջոցով փորձել է կանխել առանձնատան վաճառքը, սակայն դատարանի որոշումը մնացել է անփոփոխ։ Վաճառքը մեկնարկելու է ապրիլի 4-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ