Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Կաֆուն կարծում է, որ իր հայրենակից Ֆիլիպե Կոուտինյոն կարող է վերադառնալ նախկին խաղամակարդակին։
«Մենք նրա հետ մեծ հույսեր ենք կապում։ Նա հիանալի ֆուտբոլիստ է։ «Լիվերպուլում» Ֆիլիպեն գրավեց ամբողջ աշխարհի ուշադրությունը, դա հենց այնպես չէր։ Նա պետք է ինչպես «Բարսելոնային», այնպես էլ՝ Բրազիլիայի հավաքականին»,- Կաֆուի խոսքն է հաղորդում AS-ը։
29-ամյա Կոուտինյոն «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թվականի հունվարին։ Transfermarkt-ը 135 մլն եվրո է գնահատում ֆուտբոլիստին։