Յուրաքանչյուր ֆիլմ յուրահատուկ է իր ձևով, բայց որոշ կադրեր այնքան զգայական ու տպավորող են, որ ուղղակի անհնար է աչք կտրել էկրանից: Նրանցից շատերը դառնում են խորհրդանշական, որոնք հեշտությամբ տարբերակում են ոչ միայն ֆիլմի երկրպագուները, այլ նաև նրանք, ովքեր առաջին անգամ են տեսնում ֆիլմը:
Այսօր կանդրադառնանք այն ֆիլմերին, որոնք կարելի է իսկական արվեստի գործ համարել, և կարելի է միանգամից գուշակել ֆիլմը՝ պարզապես տեսնելով ներկայացված կադրերը:
1. Schindler’s List, 1993
ռեժ.՝ Սթիվեն Սփիլբերգ

Ֆիլմը պատմում է բիզնեսմեն Օսկար Շինդլերի մասին, որը մոտավորապես 1200 հրեայի կյանք է փրկել: Ֆիլմը Հոլոքոսթի և մարդասիրության մասին է: Այս ֆիլմը, որը Դավիթ Բաբախանյանի ամենասիրելիներից է, բոլոր ժամանակների ամենաազդեցիկ և արժեքավոր կինոնկարներից մեկն է լինելու միշտ:
2. The Godfather, 1972
ռեժ.՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա

1972 թ. «Կնքահայր» ֆիլմը կինոյի պատմության ամենահայտնի սիկվելներից մեկն է: Այն պատմում է Նյու Յորքում ապրող իտալացի մաֆիոզ ընտանիքի 40-50-ականների կյանքի մասին: Ընտանիքի հայրը՝ Դոն Վիտո Կառլեոնեն ամուսնացնում է աղջկան: Միևնույն ժամանակ պատերազմից վերադառնում է Կառլեոնեի սիրելի որդի՝ Մայքլը: Մայքլը ցանկություն ունի նոր կյանք սկսել, բայց նա չի ցանկանում շարունակել հոր գործը: Իրադարձությունները սակայն զարգանում են այնպես, որ Մայքլը ստիպված է լինում շարունակել հոր գործը:
1974 և 1990 թթ. նկարահանվում է ֆիլմի երկրորդ և երրորդ մասերը:
3. Fight Club, 1999
ռեժ.՝ Դեյվիդ Ֆինչեր

Ցուցակի մյուս ֆիլմը Դեյվիդ Ֆինչերի «Մարտական ակումբ» թրիլլերն է, որն իր մեջ համախմբել է այնպիսի լեգենդար դերասանների, ինչպիսիք են Նորթոնը, Բրեդ Փիթը, Հելենա Բոնեմ Քարթերը և այլք:
Ֆիլմի հիմքում է գրող Չակ Պալանիկի 1996 թ. համանուն ստեղծագործությունը:
Գլխավոր հերոսը Թայլերն է. նա տառապում է անքնությունից և ապրում է իր կյանքի ամենամռայլ և դեպրեսիվ շրջանը: Թայլերն օճառների վաճառքով է զբաղում և համոզված է, որ կատարելագործվելը հարիր է թույլ և անօգնական մարդկանց, իսկ ուժեղ մարդիկ գնում են դեպի ինքնաքայքայում: Թայլերը և պատմողը, ում մարմնավորել է Նորթոնը, միասին հիմնում են «Մարտական ակումբ», որտեղ տղամարդիկ ամեն օր զբաղվում են ինքնախարազանմամբ և կործանմամբ: Ֆիլմի գրավչությունը, սակայն, վերջում սպասվող անկանխատեսելի ավարտն է:
Ֆիլմի և գրքի վերջաբանները տարբեր են, բայց սա դուր է եկել Պալանիկին:
4. Malèna, 2000
ռեժ.՝ Ջուզեպպե Տորնատորե
Երիտասարդ տղաներից մեկը մինչև ականջների ծայրը սիրահարված է կնոջը: Նոր-նոր արթնացող սեր, կիրք, ցանկություններ, մարդկային հավերժական նախանձ ու ատելություն, դիմացինին՝ իրենցից լավին և գեղեցիկին ոչնչացնելու գայթակղություն: Ֆիլմ հավերժականի մասին, մարդու հոգու անհատակ, հավերժ չարի ու բարու մասին:
«Մալենան» համաշխարհային կինո-պատմության լավագույն գործերից է և ամենացնցող ֆիլմը:
5. American Beauty, 1999
ռեժ.՝ Սեմ Մենդես
Լաստերը 40 տարեկան է, նա հոգնել է կնոջ հիստերիաներից, դեռահաս դստեր մեղադրանքներից ու անարգանքներից, ձանձրալի աշխատանքից և իր աննպատակ գոյությունից: Ինչպես տեսնում եք, նրա կյանքում բոլոր նախապայմանները ստեղծվել են, որ բեմահարթակ դուրս գա «ճակատագրական կինը»: Եվ ահա հայտնվում է Անժելան՝ շիկարեր դպրոցական աղջիկը, որը 40-ը բոլորած տղամարդու աչքերում իսկական աստվածուհի է: Լաստերը նոր կյանք է սկսում. սակայն դա նրան միայն թվում է…
6. A Beautiful Mind, 2001
ռեժ.՝ Ռոն Հովարդ

Կենսագրական ֆիլմ հայտնի մաթեմատիկոս Ջոն ֆորբս Նեշ կրտսերի մասին: Նեշն առաջին հերթին հայտնի է խաղերի տեսությունում ունեցած իր ներդրումով: Նա այն եզակի մարդկանցից մեկն է, որը զարգացրեց մաթեմատիկայի այս ճյուղը և իրեն ապահովեց համաշխարհային հայտնիություն: Սակայն բոլոր հաջողակ մարդկանց կյանքում էլ լինում են դժվարություններ:
2002 թ. ֆիլմն արժանացել է Օսկար մրցանակի՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ադապտացված սցենար», «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում, իսկ դերասանուհի Ջենիֆեր Քոնելին՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում:
7. Into the Wild, 2007
ռեժ.՝ Շոն Փեն

Կենսագրական այս ֆիլմը պատմում է Քրիստոֆեր ՄաքՔենդլեսի ճանապարհորդությունների ու թափառումների մասին, ինչի շնորհիվ նա փորձում է գտնել ինքն իրեն ու իր երջանկությունը: Նա ոնչնացնում է իր բոլոր բանկային քարտերն ու անձը հաստատատող փաստաթղթերը և որոշում հեռանալ այն լավ կյանքից, որով ապրում է՝ բնակություն հաստատելով բաց երկնքի տակ: Նա մի լքված ավտոբուս է գտնում, որն անվանում է «Հրաշք ավտոբուս» ու սկսում ապրել այնտեղ՝ գրքեր կարդալ, որսի դուրս գալ և օրագիր պահել: Իր թափառումների արդյունքում տղան ծանոթանում է մի շարք մարդկանց հետ, որոնք իրենց ազդեցությունն են թողնում տղայի ներաշխարհի վրա: Քրիսթոֆեր ՄաքՔենդլեսը սակայն աստիճանաբար սկսում է կարոտել իր տունն ու ընտանիքի անդամներին, բայց արդյո՞ք ուշ չէ վերադառնալ տուն: «Վայրի պայմաններում» ֆիլմը սովորեցնում է, որ իրական երջանկությունը կարող ես գտնել միայն այն ժամանակ, երբ կիսում ես այն քեզ հարազատ մարդկանց հետ:


