Logo

«Կադիսը» պահանջում է դադարեցնել Լա լիգայի ընթացիկ առաջնությունը

12:43 / 03.03.2023Ֆուտբոլ
null

Իսպանական «Կադիս» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես պահանջել է դադարեցնել Լա լիգայի ընթացիկ առաջնությունը: Ակումբը դժգոհ է լիգայի մրցավարական աշխատանքից:

«Ֆուտբոլի ֆեդերացիայի անգործության պատճառով պահանջում ենք դադարեցնել առաջնությունը, քանի դեռ գործը բաց չի քննարկվել իրավասու այլ մարմինների ներգրավմամբ»,- նշված է ակումբի հայտարարության մեջ:

Ավելի վաղ «Կադիսը» վիճարկել էր «Էլչեի» դեմ հունվարի 16-ին կայացած հանդիպման արդյունքը: Խաղն ավարտվել էր 1-1 հաշվով, «Կադիսը» դժգոհել էր, որ մրցակցի գոլը գրանցվել է խաղից դուրս վիճակից, ինչը VAR-ի մրցավարները չեն նկատել: «Կադիսը» պահանջել էր չեղարկել խաղի արդյունքը և վերախաղարկել հանդիպումը, սակայն ակումբի բողոքը չէր ընդունվել:

Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Կադիսը» 23 խաղից հետո 25 միավորով 16-րդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ