Ֆուտբոլի Կաբո Վերդեի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր:
ԱԱ-2026-ի աֆրիկյան գոտու ընտրական մրցաշարի D խմբի վերջին` 10-րդ տուրում 600 հազար բնակչություն ունեցող Կաբո Վերդեի հավաքականն ընդունեց Էսվատինիի ազգային թիմին և հաղթեց 3-0 հաշվով:
Կաբո Վերդեն 23 միավորով դարձավ խմբի հաղթող և նվաճեց ամռանը կայանալիք Մունդիալի ուղեգիր: Կամերունի հավաքականը 19 միավորով երկրորդն է և հանդես կգա անցումային փլեյ-օֆֆում:


