ԱՄՆ-ի հավաքականի կիսապաշտպան Ջովանի Ռեյնան Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել է Մյոնխենգլադբախի «Բորուսիա», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն արժեցել է 3 միլիոն եվրո: Ռեյնան և Մյոնխենգլադբախի ակումբը ստորագրել են երեք տարվա պայմանագիր:
Հիշեցնենք, որ Մյոնխենգլադբախի «Բորուսիայում» է հանդես գալիս Հրանտ-Լեոն Ռանոսը:


